03 02 2021

Մեր ժողովրդի ուսերին դրված մեծ բեռը մեծ մասամբ հաղթահարվելու է երիտասարդների կողմից. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան



Երիտասարդների հետ ուրաքանչյուր հանդիպումից ակնկալիքը մեկն է, որ արդյունավետ փոխշփում, մտքերի փոխանակում լինի: Երիտասարդների հետ հանդիպումից առաջ ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

«Թերևս անձը, ով հավակնում է բանախոսել, ինքը թերևս այդ հանդիպումից ավելի շատ ուսանելու բան ունի, քան նրանք ովքեր ունկնդրելու են: Ինձ համար միշտ մեծ փորձառություն է եղել երիտասարդների հետ հանդիպումները, որովհետև կարողանում ես գնահատել նախ առաջին հերթին երիտասարդների սպասելիքները, ապագայի նկատմամբ տեսիլքները, և ինքդ ես խանդավառվում այդ երիտասարդական ոգևորությամբ, լավատեսությամբ, նաև հայտնի է, որ մեր ապագան երիտասարդների աչքերի մեջ է: Հատկապես այս օրերին, երբ դժվարին ժամանակաշրջան ենք ապրում, ակնհայտ է, որ այն մեծ բեռը, որ դրված է մեր ժողովրդի, երկրի ուսերին մեծ մասամբ հաղթահարվելու է երիտասարդների կողմից»: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ