Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը հանդիպել է «Երիտասարդների ձայնը» նախաձեռնության անդամների հետ։
«Անցյալը փորփրելու փոխարեն հիմա ավելի ճիշտ է ապագային նայել, ինչպես անել, որ այդ սխալները չկրկնվեն։ Միևնույն ժամանակ տեսնում ենք իրավիճակ, որ մարդկանց մի հատված նույնիսկ չի հասկանում, թե ինչ է կատարվել, մարդկանց մի հատված կա, որ դժբախտաբար ձևակերպում է՝ «Արցախը տվեցինք, պրծանք»։ Այս հոգեբանությունը կրող մարդկանց համար ապագան չի կարող պայծառ լինել։ մինչև մենք չհասկանանք կորստի խորությունը, պարտության ցավը չենք կարողնալու դեպի ապագա նպատակային քայլ կատարել»,- հանդիպման ժամանակ ասաց Արշակ Սրբազանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը