03 02 2021

Լրագրողի հավատարմագրումն ապօրինի մերժելը հանցագործություն է. Արսեն Բաբայան

Լրագրողի հավատարմագրումն ապօրինի մերժելը հանցագործություն է. Արսեն Բաբայան

«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը գրել է.

Պետական կառույցի կողմից լրագրողին ապօրինի չհավատարմագրելով խոչընդոտվում է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը, որպիսի արարքը նախատեսված է քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով:

Մամուլից ստացված տեղեկություններով ԱԺ աշխատակազմը հրաժարվել է հավատարմագրել Yerevan.Today լրատվամիջոցի ներկայացուցիչ Սյուզի Բադոյանին: Նախնական ուսումնասիրություններս և Սյուզի Բադոյանի հետ զրույցս հիմքեր են տալիս մտածելու, որ նշված դեպքում թույլ է տրվել հանցագործություն:

Իրավապշտպանական գործունեությանս շրջանակներում պատրաստվում եմ խորությամբ քննության առարկա դարձնել այս դեպքը, առաջին հերթին հասնել լրագրողի օրինական հավատարմագրմանը, միաժամանակ զբաղվելով խախտման մեղավորների պատասխանատվությանը:

ԱԺ-ում լրագրողների հավատարմագրումը մերժելու համար սահմանված են հստակ պայմաններ, դրանք սպառիչ են, առանց որոնց առկայության հավատարմագրման մերժումն ապօրինություն է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ