Ռուսաստանը փետրվարի 15-ից փոխադարձ հիմունքներով վերսկսում է օդային հաղորդակցությունը Ադրբեջանի և Հայաստանի հետ: Այս մասին հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը:
Նշվում է՝ համապատասխան փաստաթղթերը ստորագրել է երկրի վարչապետ Միխայիլ Միշուստինը, իսկ որոշումը կայացվել է կորոնավիրուսի դեմ պայքարի շտաբի առաջարկի հիման վրա:
Այս առնչությամբ նախարարների կաբինետը պարզաբանել է, որ թույլատրվում է շաբաթական երկու թռիչք իրականացնել Մոսկվա-Բաքու և չորս չվերթ՝ Մոսկվա-Երևան ուղղություններով:
Բացի այդ, փետրվարի 8-ից Մոսկվայից Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկ կանոնավոր չվերթների թիվը ևս կավելանա՝ հասնելով շաբաթական երեք չվերթի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը