Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստան եկողների շատ մեծ թիվ կա։
Ըստ նրա՝ սա տնտեսական գործոն է, որովհետև նախորդ մեկ տարվա ընթացքում բազմաթիվ մեր հայրենակիցներ, ովքեր ցանկացել են գալ Հայաստան, չեն ունեցել այդ հնարավորությունը ու հիմա, երբ Ռուսաստանի հետ հաղորդակցությունը բացվել է, սպասվում է, որ Հայաստան կժամանեն մեր հայրենակիցները։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ասաց, թե ճամփորդելու այն մոդելը, որ պայմանավորվել էին ռուս ու բելառուս գործընկերների հետ, մեկամսյա պիլոտային ծրագիր էր համարվում, բայց երեկվա որոշմամբ՝ այլևս մեկ ամսվա խնդիրը դուրս է եկել։
«Փետրվարի 15-ից ունենալու ենք երկու ուղղությամբ չորս կանոնավոր չվերթ։ Այս երեք օրվա ընթացքում Հայաստանից մեկնել է 3900 մարդ, Հայաստան եկել է 3400 մարդ», - ասաց փոխվարչապետը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը