Ես ծանոթ չեմ այդ թվերին, չնայած չեմ զարմանում, ամեն դեպքում կարծում եմ միգրացիոն ծառայությունը թվերն ունի և դրա հիման վրա վարչապետը նման եզրակացություն է արել: Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, որ ավելի շատ Հայաստան եկել են, քան գնացել:
«Տենդենցը որ դրական է եղել անցած տարի, դրա մասին տեղյակ ենք, այո, բայց խորքային որևէ վերլուծություն չենք անցկացրել, թե ոնց են եկել, որքա՞ն ժամանակով են եկել, որքա՞ն կմնան և այլն»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը