Թող ինձ բոլորը ներեն, բայց հասարակական գիտակցության մակարդակը Հայաստանում չի համապատասխանում այն խնդիրների բարդությանը, որոնք ծառացել են մեր առջև: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:
«Ես հստակ ասում եմ՝ այն քաղաքացիական, հասարակական գիտակցության մակարդակը, որն այսօր գոյություն ունի, չի համապատասխանում այն խնդիրների բարդությանը, որոնք ծառացել են մեր առջև, սա է խնդիրը: Կարող է մի քիչ բարդ է հնչում, բայց եթե մենք չփորձենք խոսել երևույթների մասին հենց այն լեզվով, որով որ կարելի է բնութագրել և ուղղակի ցույց տալ՝ դա ինչ է, մենք կմնանք այն պրիմիտիվ մակարդակում, որը մեզ պարտադրվում է հենց այսօր իշխանության մեջ ոչ պատահական հայտնված, պրիմիտիվ մտածելակերպով, շատ ագահ, մեծ ախորժակով մարդկանց կողմից»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը