05 02 2021

Քաղաքացին ինֆորմացիա ստանալու իրավունք ունի. «Մեդիա Պաշտպան»

Քաղաքացին ինֆորմացիա ստանալու իրավունք ունի. «Մեդիա Պաշտպան»

ՀՀ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ԱԺ միջանցքում անպատասխան է թողել լրագրողների հարցերը։ Նույն ընթացքում նախարարի թիկնապահը փորձում է գնահատական հնչեցնել մասնագիտական աշխատանք կատարող լրագրողների հասցեին՝ ասելով, որ լրագրողները խանգարում են և իրենց ճիշտ չեն պահում։

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը վերոնշյալի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում անընդունելի է համարում թիկնապաի նման մոտեցումը։ Հանրությանը հուզող հարցերը, պետք է իրենց պատասխանը ստանան։ Քաղաքացին ինֆորմացիա ստանալու իրավունք ունի և նմանօրինակ պահվածքը խախտում է քաղաքացիների ինֆորմացիա ստանալու իրավունքը։

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում Վաղարշակ Հարությունյանին, որպեսզի վերջինս միջոցնեռ ձեռնարկի, որ հետագայում նմանօրինակ դեպքերը բացառվեն և թիկնապահները չփորձեն գնահատական հնչեցնել լրատվականների և լրագրողների մասնագիտական աշխատանքի վերաբերյալ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ