28 02 2021
Շիրակի մարզպետարանը ևս լծված է Փաշինյանի երթին մարդ ապահովելու գործին
Yerkir.am-ի տեղեկություններով՝ Շիրակի մարզպետարանում ևս իրավիճակը «թեժ» է։ Մարզպետի անմիջական վերահսկողությամբ՝ մարզպետարանի ենթակայության տակ գտնվող բոլոր ստորաբաժանումներին հրահանգավորվել է Փաշինյանի մարտիմեկյան երթին մասնակցության հստակ թիվ ներկայացնել։
Տեղեկությունների հանաձայն՝ մարդկանց նաև «փոքրիկ հոնորարներ» են առաջարկում, գումարի տեսքով, իբր Երևանում «թեթև ծախսերի» համար։
168․am-ն էլ գրում է․ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը խստիվ հրահանգ է իջեցրել մարզպետարանի աշխատակազմին ու նրա ենթակայության տակ գտնվող բոլոր միավորներին` վաղը մեկ մարդու նման 18:30-ին լինել Հանրապետության հրապարակում` մասնակցելու Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հանրահավաքին և երթին։ Այս մասին հայտնում է 168.am-ն իր տեղեկություններով:
Այլ մարզերում նույն իրավիճակն է, թերևս բացառությամբ Սյունիքի մարզի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը