16 03 2021

Մաքրեք իրենց զուգարանոտ բերանները. ակցիա «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի մոտ



Դաշնակցության երիտասարդները բողոքի ակցիա են իրականացնում «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի դիմաց։

Նրենք իրենց հետ բերել էին պաստառներ, որոնց վրա գրված էին տարբեր ֆեյսբուքյան մեկնաբանություններ, որոնք, ըստ ակցիայի մասնակիցների, գրել են տվյալ ՊՈԱԿ-ի աշխատակիցները տարբեր ֆեյքերի անուններից:

«Սա կառավարության հանրային կապերի և տեղեկատվության կառույցն է, որը սնվում է պետական բյուջեից և մեր աշխատավարձից գոյացող հարկերի հաշվին, սա կառավարությանն առընթեր մարմին է, որը պետք է սպասարկի Հայաստանի շահերը, բայց այս կառույցը ծառայում է Նիկոլ Փաշինյանի անձնական խնդիրների լուծմանը  և հանրային կարծիք է ստեղծում, որ իբր Նիկոլ Փաշինյանը հանրային ու հասարակական աջակցություն ունի»,- ասաց քաղաքացին:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ