30 03 2021

Միշտ կասակծանքով մոտեցեք հեշտ ճանապարհով գումար վաստակելու առաջարկներին․ Գևորգ Հայրապետյան

Միշտ կասակծանքով մոտեցեք հեշտ ճանապարհով գումար վաստակելու առաջարկներին․ Գևորգ Հայրապետյան

Մարտի վերջին օրերին երեք տարբեր ոճով առերևույթ խաբեության դրվագների ականտես եղանք: Դրանցից մեկն այն էր, որ «Ֆեյսբուքում» հաղորդագրություն էր եկել առցանց աշխատանքի մասին, որն առաջարկում էր հեռախոսում համապատասխան ծրագիր ներբեռնելու արդյունքում գումար վաստակելու հնարավորություն տալ: Առաջարկ անողներն ինչ-որ կարգավորումների պատրվակով վերցնում են «զոհի» էլեկտրոնային փոստի հասցեն և փորձում են գաղտնաբառը ստանալ: Այս մասին մամուլի ասուլիսում ասաց  ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյան։

«Երբ քաղաքացին ուշադիր չի լինում, ուղարկում է գաղտնաբառը, զեղծարարը հասանելիություն է ստանում անձի նկարներին ու դրանց չհարապարակելու դիմաց գումարներ է փորձում կորզել»,- ասաց նա։

Նա քաղաքացիներին խորհուրդ տվեց համացանցային գրագիտությունը կատարելագործեն, ամեն օր կրթվեն և պահեն համացանցային հիգիենան և հորդորեց միշտ կասակծանքով մոտենալ հեշտ ճանապարհով գումար վաստակելու ցանկացած առաջարկի:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ