Ապրիլյան քառօրյա պատերազմի 5-րդ տարելիցն է. մի շարք բարձրաստիճան զինվորականներ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու պատերազմում ընկած տղաների հիշատակին։
Այս անգամ էլ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը լրագրողների հետ խուսափեց շփվելուց։
Նա նշեց, որ ապագայում բոլոր հարցերի պատասխանները կտա։
«Ես բոլոր այդ հարցերի պատասխանը կտամ, ոտքի վրա հարցերի չեն պատասխանում»,- ասաց նա, ապա անվտանգության մի շարք աշխատակիցների ուղեկցությամբ նստեց մեքենան և հեռացավ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը