09 04 2021

Մայրաքաղաքային սփռման հեռուստաընկերությունների մրցույթին կմասնակցի 3 ընկերություն

Մայրաքաղաքային սփռման հեռուստաընկերությունների մրցույթին կմասնակցի 3 ընկերություն

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը տեղեկացնում է, որ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի և կից փաստաթղթերի հրապարակման օր է սահմանվել 2021 թվականի ապրիլի 14-ը: Հայտի և կից փաստաթղթերի բովանդակությունը ներկայացնելու համար մասնակցին տրվում է 30 րոպե:

Երկրում ստեղծված համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների համար մուտքը լինելու է փակ։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կապահովի մրցույթների անցկացման ուղիղ հեռարձակում, որը հասանելի կլինի բոլորի համար։

Մրցույթի մասնակիցնելու են՝ «Փաստինֆո» ՍՊԸ, «Հայկական 2-րդ հեռուստաալիք» ՍՊԸ և  «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ: 

«Ա1+»-ն այլեւս հայտ չի ներկայացրել մրցույթի մասնակցելու համար՝ հանրապետական սփռման մրցույթում բավարար ձայներ չստանալուց հետո:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ