06 05 2021

Սյունիքում մաքսային պահեստի փակումը չի հետևել Սյունիքի իրադարձություններին․ ՊԵԿ նախագահ

Սյունիքում մաքսային պահեստի փակումը չի հետևել Սյունիքի իրադարձություններին․ ՊԵԿ նախագահ

Սյունիքում մաքսային պահեստի փակումը չի հետևել Սյունիքի իրադարձություններին, մաքսային պահեստներում ստուգումները վաղուց են իրականացվել և դրանք մշտական դիտարկման ներքո են եղել, ուղղակի դուք եք կապում նշված իրադարձությունների հետ:  Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ խոսելով Սյունիքի մարզում Ագարակում մաքսային պահեստների գործունեության դադարեցման մասին: 

Նա նշեց, որ սովորաբար մաքսային պահեստի թույլտվությունը առհասարակ դադարեցվում է ՊԵԿ նախագահի հրամանով:

«Ստուգումներ իրականացվել են, մենք նշել ենք, որ ոչ միայն Ագարակի տերմինալի գործունեության թույլտվությունն է դադարել, այլ նաև դադարեցվել է այլ մաքսային պահեստի գործունեություն, որը չի համապատասխանել մաքսային կարգավորման մասին օրենքին»,-ասաց Էդվարդ Հովհաննիսյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ