08 05 2021

Հիմա աշխատում եմ ավելի շատ, քան այս շրջանում կարող էի պատկերացնել. Սիրուշո

Հիմա աշխատում եմ ավելի շատ, քան այս շրջանում կարող էի պատկերացնել. Սիրուշո

Երգչուհի Սիրուշոն նոր երգ ու տեսահոլովակ է ներկայացրել` «Body on body», որի հեղինակն ինքը՝ երգչուհին է։ Նոր երգի, այս շրջանի զգացողությունների, հիասթափությունից դուրս գալու ու դրա դեմ աշխատանքով պայքարելու մասին երգչուհին պատմել է իր Youtube-յան ալիքում՝ կարճ հոլովակում։

«Տեսահոլովակ չէի ասի, նկարահանել ենք տրամադրություն, հոգեվիճակ։ Սա արդյունք է մի շարք երեւույթների, որոնց միջով անցա», - իր խոսքը սկսում է Սիրուշոն, ապա անդրադառնում տեսահոլովակի նկարահանման վայրին՝ տանիքին։

Երգչուհին ասում է, որ այն խորհրդանշում է եզրին գտնվելը։ Հերիք է մի սխալ քայլ ու կարող ես սայթաքել ու ընկնել։

«Հիմա աշխատում եմ ավելի շատ, քան այս շրջանում կարող էի պատկերացնել», - հավելել է երգչուհին։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ