Մայիսի 14-ին՝ ժամը 15.30-ի սահմաններում, մի խումբ անձինք Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում փակել էին Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը և, 10-15 րոպե կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, քաշքշել էին ճանապարհը բացել պահանջող քաղաքացիներին, հայտնում են ոստիկանությունից:
Ժամը 17.47-ին 8 անձ բերման է ենթարկվել ոստիկանության Գորիսի բաժին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի հատկանիշներով։
Մեկ անձ ձերբակալվել է։ Ձերբակալված 44-ամյա տղամարդը ոստիկանության Գորիսի բաժնում բռունցքով կոտրել է աշխատասենյակներից մեկի պատուհանի ապակին։
Կատարվում է նախաքննություն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը