Ադրբեջանագետ Էդգար Էլբակյանը գրում է.
ՀՀ դե-ֆակտո օկուպացիոն վարչակարգի պատճառով թշնամին օրերս զավթել է ԱՌՆՎԱԶՆ 4000 (չորս հազար) հեկտար հայրենական տարածք (տե՛ս կոմենտում)։
Գիտե՞ք, թե ինչու էր «Սերժի ժամանակ» 800 (ութ հարյուր) հեկտարը (որ իրականում այդքան չէր) խնդիր դառնում, իսկ հիմա՝ ոչ։ Որովհետև «Սերժի ժամանակ» արևմտյան բուծման արդյունք հանդիսացող գործակալական ցանցին՝ ծպտված «քաղհասարակություն» անվան տակ, հրահանգվում էր դա թեմա սարքել ընդդեմ Սերժի, որովհետև Սերժի իշխանությունն ընկալում էին որպես թշնամի, իսկ հիմա իշխանության են իրենց հովանավորյալները։ Այդ իսկ պատճառով՝ այդ գործակալական ցանցը հիմա զբաղված է Ռուսաստանի դեմ տեղեկատվական արշավով, ոչ թե կապիտուլյանտի։
Այս ամենն առավել քան պարզ է ցանկացած մտածող մարդու համար։ Սա չի հասկանում կա՛մ մեր խեղճ մոլորյալ ժողովուրդը, կա՛մ «փողով չհասկացողները»։ Վերջիններս Հայաստանի ու հայկական նախագծի թշնամիներն են, ամեն ինչ անում են գիտակցված և երկրային ու երկնային պատժի են արժանանալու՝ որպես հայրենիքի դավաճաններ։
ԹՐՄ։ Ոչ թե 4000 հեկտար, այլ 11000 հեկտար
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը