19 05 2021

Հայաստանի բանկերի միություն. երկրի բանկային համակարգի շահույթը 16,9%-ով կրճատվել է. Սեյրան Սարգսյան

Հայաստանի բանկերի միություն. երկրի բանկային համակարգի շահույթը 16,9%-ով կրճատվել է. Սեյրան Սարգսյան

Բանկային համակարգի շահույթը 2021թ․ առաջին եռամսյակում կազմել է 19,4 միլիարդ դրամ, ինչը 16,9 տոկոսով քիչ է, քան 2020թ․ նույն ժամանակահատվածում: Այս մասին մայիսի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը:

Նա հավելեց, որ 2021թ․ առաջին եռամսյակի վերջում ընդհանուր ավանդները նվազել են 0,2%-ով, իսկ ահա 2021թ․ մարտին, 2020թ․ մարտի համեմատ, դրանք աճել են 173 մլրդ դրամով (4,9%-ով):

«2020թ․ դեպոզիտների առավելագույն ծավալը գրանցվել է օգոստոսին, մի փոքր նվազում է տեղի ունեցել Ղարաբաղում պատերազմի բռնկումից հետո: 2020-ի ավարտին ցուցանիշները կրկին վերադարձել են: Ռեզիդենտների ավանդների ծավալը 2021թ․ առաջին եռամսյակում աճել է 4,4%-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` 9,9%-ով: Ոչ ռեզիդենտների դեպքոզիտների ծավալը կրճատվել է»,- նշեց Սարգսյանը:

Նա բացատրեց, որ դրամային դեպոզիտների ծավալը կազմել է 47%, իսկ արտարժութայինի ծավալը՝ 53%:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ