07 06 2021

Հունիսի 20-ը լինելու վերածնվելու և Հայասանի ողնաշարը ուղղելու օրը և Հայաստանը հաղթելու է․ Աննա Գրիգորյան



Սիրելի կապանցիներ, ուրախ եմ ասել, որ վերջին մի քանի ամիսները պատվով եմ ներկայացրել Սյունիքը և ձեզ խորհրդարանում։ Հուսով եմ ստացվել է և դուք կրկին կվստահեք ինձ հունիսի 20-ից հետո ձեր ներկայացուցիչը լինել ԱԺ-ում։ Այս մասին Կապանում իր ելույթում ասաց ԱԺ պատգամավոր, Հայաստան դաշինքի անդամ Աննա Գրիգորյանը։

Նրա խոսքով Սյունիքը և հատկապես Կապանը ամենաշատն է տուժել պատերազմի արդյունքում։ 

«Սյունեցին երբեք ծնկած չի եղել և չի լինելու։ Մենք չենք համակերպվելու այս իրավիճակի հետ։ Մենք ուզում ենք խաղաղություն, բայց այդ խաղաղությունը պետք է արժանապատիվ լինի։ Այս ընտրությունները սովորական չեն, սեղանին դրված է մեր լինել-չլինելը, պետություն ունենալ-չունենալը։ Եվ ես վստահ եմ որ մենք ընտրելու ենք արժանապատիվ ապրելը»,-ասաց Գրիգորյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ