Շիրակի մարզի Ազատան համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանին մի խումբ քաղաքացիներ 72 ժամ ժամանակ են տվել հրաժարական տալու համար։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց համայնքի ղեկավարը։
«Շիրակի մարզում իշխանափոխությունից հետո երեք մարզպետ է նշանակվել, երեքն էլ չեն շփվել համայնքի ղեկավարների հետ։ Գրեթե այցելություններ չեն եղել, կարեծես՝ե մենք անտեսված ենք եղել․ սպասել են մինչև մեր լիազորություններն ավարտվի, մեզնից ազատվեն։ Վերջին ընտրություններում ճիշտ է մեզ չեն ասել դիմում գրեք, ի տարբերություն մյուս մարզերի, բայց կա մի խումբ, որ 72 ժամ են տվել մեր համայնքապետերին, պետք է հրաժարական տան, որ ժողովուրդն է դա պահանջում։ Ցավոք մեր հանրապետությունում տեսնում ենք 1937 թվականի նման ինչ-որ մոտեցումներ, կարելի է տեսնել մեծ վաստակ ուենցող համայնքի ղեկավարի նկատմամբ ֆիզիկական ուժ են գործոդրում․ դա վիրավորական է, և ես դատապարտում եմ այդ քայլը»,- նշեց Իկլիկյանը։
Նա հայտնեց, որ խոսել են մարզային իշխանական կառույցների հետ, տեղյակ պահել և այդ խմբի և նրանց ներկայացրած պահանջի մասին, և փորձել են հասկանալ արդյոք իրենց անունից են խոսում, որքանով են տեղեկացված․
«Ասում են ժողովրդի անունից, բայց ժողովրդի անունից մենք կարող ենք խոսել, որովհետև համայնք ենք ղեկավարում։ Մենք պատրաստ ենք ժողովրդի հետ խոսել։ Ասում են առաջիկայում ՏԻՄ ընտրություններ են, դիմում գրեք, հրաժարվեք, որ հետագայում հետապնդումներ չլինեն։ Ընտրություններին մասնակցելը մեր քաղաքական կամքն է, մենք չենք պատրաստվում նման խմբավորումների հորդորներին ընդառաջ գնալ։ Քաղաքական հայացքների համար համայնքի ղեկավարին դիմում գրելու պահանջ դնելը անընդունելի է»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը