Փաստաբան Անահիտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Նիկոլի Հայաստանում.
-Վարդավառին կեղտոտ խալի են լվանում Բաղրամյան պողոտայում(չնայած այն քրիստոնեական 5 տաղավար տոներից մեկն է)
-մեծ շուքով սահմանվոմ և նշվում է Քաղաքացու տոնը՝ Պրոսպեկտի վրա խորոված անելով և տեղում լափելով
-Պրոֆեսոր Արա Բաբլոյանին վիրահատությունը կիսատ թողած՝ տանում են հարցաքննության
-Պրոֆեսոր Չարչյանին կալանավորում են
-Մարդասպան ահաբեկիչները (ՊՊԾ գնդի գրավում) ազատ են արձակվում և նույնիսկ մասնակցում ընտրությունների
-Արցախի 75%տալիս են թշնամուն, բայց «չագուչով» սպառնում են սեփական քաղաքացուն, ոչ թե թշնամուն
-թշնամին ապօրինի պահում է հայ ռազմագերիներին, իսկ մենք տալիս են մի լուրջ քարտեզ 15 գերու դիմաց, բայց այնուամենայնիվ համարում, որ պետք է ողջունել Ալիևին 15 գերու վերադարձնելու համար
-«սիրո հեղափոխությունը» ողջ հայ ազգին դարձնում է միմյանց ատող, սահմանագծեր դնող և սև ու սպիտակի բաժանող մի ամբոխի
-արտաքին գործոց նախարարությունը գլխատվում է
-3 տարվա մեջ փոխվում է 5 ԱԱԾ պետ
Թվարկումները շատ են...
Բայց սա աշխարհի միակ երկիրն է, որի ոչ բարով ղեկավարը ինքնագլուխ ստորագրում է կապիտուլյացիոն ակտ և ինքնասպան լինելու փոխարեն՝ թաքնվում է բունկերում, որտեղից հարբած լայվ է մտնում և հայտարարում՝ ԵԿԵԼ Է ՔԱՂԱՔԱՑՈՒ ՎՐԵԺԻ ԺԱՄԱՆԱԿԸ(խոսքը վերաբերվում է սեփական երկրի քաղաքացիների հանդեպ վրեժին)
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը