Ակնկալիքները շատ են, որ այսօր դատարանի որոշմամբ Արմեն Չարչյանի նկատմամբ առնվազն խափանման միջոցը կփոխվի, հետո արդեն մեղադրանքը կփոխվի: Այս մասին Վերաքննիչ դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։
Նա նշեց, որ վերաքննիչ դատարանի դեպքում բազմաթիվ են օրինակները, երբ ուղղակի հլու-հնազանդ կամարտահայտողներ չեն, այլ շարժվում են ՀՀ օրենքներով, Սահմանադրությամբ։
«Կա մի յուրահատկություն՝ մեղադրանքն այնքան շինծու է, ստորաբար կառուցված, որ նույնիսկ իրավապահները խճճվել են: Դրա համար ՀՔԾ, դատախազությունը տարբեր պատճառաբանություններ են բերում, ինչն էլ հստակ ցույց է տալիս, որ պրոֆեսոր Չարչյանին առաջադրված մեղադրանքը շինծու է, մեղադրանքն ունի ամբողջությամբ քաղաքական նպատակներ»,- ասաց Գ. Մանուկյանը:
Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանում տեղի է ունենում Արմեն Չարչյանի գործով պաշտպանական կողմի ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը