02 07 2021

Մեղադրանքն այնքան շինծու է, ստորաբար կառուցված, որ նույնիսկ իրավապահները խճճվել են․ Գեղամ Մանուկյան



Ակնկալիքները շատ են, որ այսօր դատարանի որոշմամբ Արմեն Չարչյանի նկատմամբ առնվազն խափանման միջոցը կփոխվի, հետո արդեն մեղադրանքը կփոխվի: Այս մասին Վերաքննիչ դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

Նա նշեց, որ վերաքննիչ դատարանի դեպքում բազմաթիվ են օրինակները, երբ ուղղակի հլու-հնազանդ կամարտահայտողներ չեն, այլ շարժվում են ՀՀ օրենքներով, Սահմանադրությամբ։

«Կա մի յուրահատկություն՝ մեղադրանքն այնքան շինծու է, ստորաբար կառուցված, որ նույնիսկ իրավապահները խճճվել են: Դրա համար ՀՔԾ, դատախազությունը տարբեր պատճառաբանություններ են բերում, ինչն էլ հստակ ցույց է տալիս, որ պրոֆեսոր Չարչյանին առաջադրված մեղադրանքը շինծու է, մեղադրանքն ունի ամբողջությամբ քաղաքական  նպատակներ»,- ասաց Գ. Մանուկյանը:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանում տեղի է ունենում Արմեն Չարչյանի գործով պաշտպանական կողմի ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ