02 07 2021

Բացի սադիստությունից որևէ հիմք չկա Արմեն Չարչյանին կալանքի տակ պահելու համար․ Տիգրան Քոչարյան



Բացի սադիստությունից որևէ հիմք չկա Արմեն Չարչյանին կալանքի տակ պահելու համար: Այս մասին դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը։

«Մարդն ունի առողջական խնդիրներ, գտնվում է հիվանդանոցում, գիտեն, որ այդ վիճակը նեղում է այդ մարդուն, նա կարող է ավելի վատ զգալ իրեն: Այս իշխանության ձեռագիրն է:
Պարոն Չարչյանն ու այս իշխանությունը երկու տրամաբանական տարբեր բևեռների վրա են գտնվում, որովհետև պարոն Չարչյանը կյանքեր է փրկում, իսկ այս իշխանությունը բացի մարդկանց սպանելուց՝ քովիդով կամ պատերազմի միջոցով,  այլ բանի ունակ չէ: Դրա համար կարելի է նույնիսկ եզրակացնել, որ պարոն Չարչյանի նման մարդիկ այս իշխանությունների համար դասակարգային թշնամի են, որովհետև այն, ինչ անում է Չարչյանը, լրիվ հակառան անում է իշխանությունը»,- ասաց Տիգրան Քոչարյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ