Սևանում հուլիսի 10-ին պաշտոնապես կբացվեն հանրային լողափերը։ Գործելու է 3 հանրային լողափ: Ընթանում են կահավորման, բարեկարգման աշխատանքներ: Լողափերը կահավորվելու են անհրաժեշտ գույքով՝ պառկելու համար նախատեսված թախտերով, հովանոցներով, խաղահրապարակներով, նստարաններով, հանդերձարաններով, աղբամաններով: Գործելու է բուժծառայություն: Մուտքն անվճար է: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Աբելյանը։
«Այս տարի Հայաստանում հանգիստ կազմակերպողների թիվը մեծ է: Դեռ հանրային լողափը պաշտոնապես չենք բացել, սակայն արդեն մեծ հոսք կա: Նախորդ հանգստյան օրերին դա նկատվեց, առաջիկայում ևս, կարծում եմ, մեծ ակտիվություն է լինելու: Դրանով պայմանավորված՝ գրություններ են ուղարկվում ջրափրկարարական, բժշկական ծառայություններ ապահովող կառույցներ, ինչպես նաև ոստիկանություն, որոնք մեր ազգային պարկի աշխատակիցների հետ ուժեղացված ծառայություն են իրականացնելու՝ պահպանելով կարգ ու կանոն»,-ասաց Արման Աբելյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը