Ոչխարների խուզման միջոցառումից մինչև ազգային ուտեստներ ու համերգ. հուլիսի 10-ին Տաթև համայնքում հավաքվել էին ամենատարբեր տեղերից հյուրեր՝ մաս դառնալու «Մենք ենք, մեր սարերը» ոչխարների խուզման և արհեստների փառատոնին:

Փառատոնի շրջանակներում հյուրերը ոչ միայն հնարավորություն ունեցան տեսնել, թե ինչպես են խուզում ոչխարներին, այլ նաև կարողացան համտեսել տարածաշրջանի ուտեստները, ձեռք բերել տեղացիների կողմից պատրաստված հետաքրքիր ձեռքի աշխատանքներ, նկարել, բրդից թել մանել, իսկ վերջում վայելել «Լավ էլի» խմբի մենահամերգը:

«Մենք ենք, մեր սարերը» փառատոնի նպատակը Սյունիքի ու Վայոց ձորի ավանդույթները, մշակույթն ու արհեստներն ավելի ճանաչելի դարձնելն է, որովհետև փառատոնին հյուրեր են լինում ինչպես մայրաքաղաքից ու այլ մարզերից, այլ նաև արտասահմանից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը