18 07 2021

Երևանի կենտրոնում դարձյալ կրակոցներ են հնչել. «Հրապարակ»

Երևանի կենտրոնում դարձյալ կրակոցներ են հնչել. «Հրապարակ»

Այսօր երեկոյան քաղաքի կենտրոնում դարձյալ կրակոցներ են հնչել: Այս անգամ դրանք հնչել են Ամիրյան փողոցի` դեպի Սարյան հատվածում, ԱԱԾ Երևանի վարչության դիմաց: Այս մասին գրում է «Հրապարակ»-ը։ 

Աղբյուրի հաղորդմամբ կրակել են 01 LN 015 պետհամարանիշով սև Mazda 6 մակնիշի ավտոմեքենայի միջից: Մեքենան, նախնական տեղեկությամբ, ոստիկանության պաշտոնյայի է պատկանում: Ասացին` կրակել են ինչ-որ քաղաքացու ոտքին:

Այս պահին դեպքի վայրում աշխատում են քրեագետները, որոնք ժապավենով փակել են տարածքը: Քիչ հեռու կայանած է նաև նշված Mazda 6-ը: Մեզ հայտնեցին նաև, որ քիչ առաջ մի տղամարդու տարան ոստիկանները, որոնք քաղաքացուն ասել են, թե թող չանհանգստանա` իր անվտանգությունը կապահովեն: Հավանաբար տղամարդը ականատես է եղել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ