22 07 2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 225, մահվան՝ 2 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 225, մահվան՝ 2 նոր դեպք

Հայաստանում հուլիսի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 225 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 228 161-ի:

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 4575 է:

Մեկ օրում  կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել։ Հուլիսի 22-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1113 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5688-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 91 է, ընդհանուր առողջացածներինը՝ 218 676, փաստացի բուժվողներինը՝ 3797 3665 (մեկ օրում ավելացել է 132-ով): Մեկ օրում արվել է 5034 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 287 379 թեստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ