06 08 2021

Առևտրի կետերում արգելվելու է պոլիէթիլենային տոպրակների տրամադրումն ու վաճառքը. Լուսինե Ավետիսյան



2022 թվականից բացառապես հրաժարվելու ենք պոլիէթիլենային տոպրակներից: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը:

«Որպես առաջին քայլ նախարարության կողմից մշակվեց և 2020 թվականի ապրիլին Ազգային ժողովի կողմից հաստատվեց «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը: Համաձայն այդ օրինագծի արդեն իսկ 2022 թվականի հունվարի մեկից առևտրի կետերում արգելվելու է պոլիէթիլենային տոպրակների տրամադրումն ու վաճառքը: Բացառություն են կազմելու երկրորդային հումքից արտադրված տոպրակները և կշռափաթեթավորման համար նախատեսված պարկերը»:


 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ