13 08 2021

Մտնում ես սրճարան, քեզ բերում են ճաշացանկը միայն օտար լեզվով. Դավիթ Գյուրջինյան



Հարուցվել է 63 վարչական վարույթ, որը բավականին մեծ թիվ է, որովհետև տարվա համար նախատեսված էր 75-ը: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը՝ անդրադառնալով կոմիտեի վերջին 7 ամիսների աշխատանքին:

«Այս 7 ամիսների ընթացքում ՀՀ Վարչական դատարանում քննված գործերի քանակը 18-ն է ու հիմա զարմանալի բան պետք է ասեմ՝ այդ 18-ից 7-ի դեպքում մեր պահանջը բավարարվել է, իսկ 11-ը մերժվել՝ տարբեր պատճառներով: Ներկայացրել ենք նաև Վերաքննիչ դատարան 2 բողոք: Սրանք գուցե տխուր թվան իբրև փաստեր քիչ բան են ասում, սակայն ես կարևորում եմ այն հանգամանքը, որ մեր հասարակությունն իմանա, որ երկրում կա լեզվի կոմիտե, որը տարբեր հարցերով զբաղվում է»:

Ամբողջականը՝ տեսանյութով: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ