Օրենքի ուղիղ պահանջ կա, որ հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթը պետք է իրականացվի փակ քվեարկությամբ: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայկական երկրորդ հեռուստաալիքի փոխտնօրեն Լևոն Սուլթանյանը` անդրադառնալով «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ՀԿ-ի և ՀՌՀ նախագահի կողմից Հանրային հեռուստատեսության «Լուրեր» ծրագրով երևանյան սլոթի մրցույթի փակ քվեարկության տվյալների գաղտնազերծմանը, առ այն, թե ՀՌՀ որ անդամը՝ ինչպես է քվեարկել:
«Միայն այն հանգամանքը, որ այս քվեարկությունը եղել է բաց, պետք է հիմք հանդիսանա, որ այս մրցույթը ճանաչվի անվավեր: Հիմա ուղիղ փաստ, որ փաստորեն այս քվեարկությունը եղել է բաց, բացահայտվել է նոր»:
Ավելին՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը