Ես ընդհանրապես չեմ ասել այն, ինչ ասում է ՀՌՀ նախագահը, ասուլիսի ամբողջական տեսագրությունները կան, կարող եք դիտել: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայկական երկրորդ հեռուստաալիքի փոխտնօրեն Լևոն Սուլթանյանը՝ անդրադառնալով ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի մեղադրանքին, որ Հ2-ի ղեկավարներից մեկն ասել է, թե գուցե քաղաքական փոփոխության արդյունքում կունենան և՛ հանրապետական, և՛ մայրաքաղաքային ծածկույթի արտոնագիր:
Ցույց տալով ասուլիսից հատվածներ, բանախոսը նշեց. «Սա ցույց եմ տալիս, որպեսզի տեսնենք, թե մենք ինչ մարդու հետ գործ ունենք, ինչպես է նենգափոխվում, 180 աստիճանով շրջվում մեր ասածը, հետո դա ներկայացվում է որպես հիմք ենթադրության համար՝ իր կոլեգաներին քաղաքական դրդապատճառներով քվեարկություն իրականացնելու մեջ մեղադրելու համար»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը