Մենք ամեն անգամ նորություններ չենք լսում Ալիևից, սա շարունակական բնույթ կրող քաղաքականություն է: Ասուլիսի ժամանակ ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով սահմանային կրակոցներին:
«Շատ հետաքրքիր է, որ Ալիևն ասում է՝ մենք վերադառնում ենք մեր պապերի երկիրը: Եվ պատկերացրեք, որ իքնն ասում է այն մասին, որ իրենց պապերը իրենց ոչխարների հետ հասել են այս տարածքներ հենց մեկ դար առաջ: Այդ առումով պետք է հստակեցնել, որ նրանք ունեն այդպիսի սովորություն՝ որտեղ ծնվել են, կոչում են իրենց հայրենիքը: Այստեղ այն անօգնական քայլերը, որոնք ձեռնարկվում են Հայաստանի կառավարության կողմից, ուղղակի ցույց են տալիս, որ երկրի կառավարիչները չեն տիրապետում իրավիճակին»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը