Գերեզմանն ամբողջությամբ քանդել են, քարն էլ տարել են ու ասում են, որ միանման է լինելու ու մեզ այդ մասին նախապես չեն զգուշացրել: Բողոքի ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց զոհվածների ծնողներից մեկը:
«Օգոստոսի 23-ին էրեխու ձննդյան օրը մենք Եռաբլուրում ենք եղել, գեներալներ են եղել, բոլորն էլ տեսել են, որ գերեզմանները սարքված է, խունկ էլ ծխացել, էնտեղ ժողով էլ է եղել, ծնողները, որ քարեր էին որոշում: Իրենք տեսել են, որ այդ քարը դրված է, թող մեզ ասեին, որ մենք չանենք: Թող գային ասեին՝ ծնող մի խփի էդ սալիկները, որովհետև քանդելու ենք»:
Ամբողջականը՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը