shamshyan.com-ը գրում է․
Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Երևան-Երասխ ավտոճանապարհի Փոքր Վեդի վարչական տարածքում մի քանի գյուղերի բնակիչներ՝ ի նշան բողոքի, դարձյալ փակել են ճանապարհը՝ կապված խաղողի մթերումների հետ։
Դեպքի վայր են ժամանել մեծ թվով ոստիկաններ՝ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ։ Խաղողագործները պահանջում են մարզպետի և կառավարության ներկայացուցչի հետ հանդիպում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը