Մենք երեկվանից կառավարությանը ցույց ենք տալիս, թե ինչպես է պետք նշել Անկախության տոնը: Կառավարության դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ասաց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը:
«Երեկ մենք ծաղիկներ դրեցինք Արամ մանուկյանի արձանի մոտ և ամենակարևորը՝ մաքրեցինք զիբիլից հուշարձանի կողքերը, որովհետև այսօր իր արձանը չպետք է նման աղբի մեջ լիներ, նաև ծաղիկներ դրեցինք Նժդեհի արձանի մոտ, էդպես են տոնում: Իսկ այսօր լուռ մոմերով կանգնելու են երկու ժամ՝ ի հիշատակ բոլոր այն մարդկանց, ովքեր կյանքը տվել են անկախ Հայաստանի համար, նաև 44-օրյա պատերազմի զոհերի»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը