23 09 2021

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 23-ին, 24-ի գիշերն առանձին շրջաններում, 24-ի ցերեկը, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 23-24-ն աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 23-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում, 24-ին՝ կեսօրից հետո, 25-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ:

Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ