Իրավապահներն այս պահին Գորիսում «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբում են: Լարված իրավիճակ է դաշինքում։
Yerevan.Today-ի թղթակիցը Գորիսից տեղեկացնում է, որ ամենայն հավանականությամբ խուզարկություն են իրականացնում շտաբում։ ներս է հրավիրվել նաև Առուշ Առուշանյանի հայրը՝ Գագիկ Առուշանյանը։
Նկատենք, որ այսօր երկրորդ դեպքն է, որ ոստիկանությունը գործողություններ է իրականացնում ընդդիմադիր ուժի նկատմամբ։
Հիշեցնենք, որ Գորիս համայնքի ՏԻՄ համամասնական ընտրություններին մասնակցում են «Առուշ Առուշանյան» դաշինքը, «Հայ ազգային կոնգրես» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։


* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը