21 10 2021

Եթե ժամանակին քաղաքական ճիշտ որոշում լիներ, մենք այս կետին չէինք հասնի․ Տիգրան Աբրահամյան 



Տավուշյան հայտնի իրադարձություններից հետո նվազագույնը օգոստոսի կեսերից արդեն ակնհայտ էր, որ Թուրքիան ու Ադրբեջանը պլանավորում են ռազմական գործողություններ։ Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության կազմակերպած քննարկման ժամանակ ասաց ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Դրա մասին խոսում էր հայաստանյան, ռուսաստանյան, նաև ադրբեջանական մամուլը, ակնհայտ էր, որ բավականին խոշոր գործընթաց է մոբիլիզացվում։  Նույնիսկ ադրբեջանական մամուլով, որը բավականին փակ էր, ակնհայտ էր, որ հավաքագրվում էին մեքենաները, բեռնատարները, պահեստազորի հավաքներ էր սկսվել Նախիջևանում ու Ադրբեջանում։ Այն մարդիկ, ովքեր գոնե նվազագույն գիտելիքներ ունեին, թե ինչ է իրենից ներկայացնում մոբիլիզացումը և ունեին հնարավորություններ վերլուծելու այդ իրավիճակային ամբողջ ծավալը, ինչ տեղի էր ունենում Ադրբեջանում և Թուրքիայում, նվազագույնը պետք է կանխատեսեին և իրենց ապահովագրության համար անհրաժեշտ աշխատաքններն իրականացնեին»։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ