Նոյեմբերի 9-ին ստորագրվեց խաղաղության պայմանագիր, բայց առանց պայմանների։ «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության կազմակերպած քննարկման ժամանակ ասաց Մայր Մանե հասարակական կազմակերպության նախագահ Մանուշակ Ստեփանյանը։
«Հայաստանն առանց պայմանների թուղթ է ստորագրել, և մենք մինչև այսօր տուժում ենք այդ ստորագրած թղթի պատճառով։ Մենք միայն զոհում ենք՝ ինչպես մեր մարդկային կորուստներ, այնպես էլ մեր տարածքները, և ոչ ոք դեկտեմբերի 27-ի համար պատասխանատվություն չկրեց, նրանք զինվորներ էին, ովքեր հրաշքով ողջ էին մնացել։ Նրանք երկու ամսվա ծառայած տղաներ էին, և նրանցից երկուսը դեռ երկու օրվա վիրահատված, և այդ բժիշկը նույնիսկ պատասխանատվություն չկրեց, որ նրանց կարերը չքանդված, հասցրել և տարել էր դիրքեր»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը