02 11 2021

Իշխանափոխությունից անմիջապես հետո կձերբակալվեն այն մարդիկ, որոնք մսխել են հիմնադրամի 100 մլն դոլարը․ Արա Վարդանյան

Իշխանափոխությունից  անմիջապես հետո  կձերբակալվեն  այն մարդիկ, որոնք մսխել են հիմնադրամի 100 մլն դոլարը․ Արա Վարդանյան

 «ԱԺ-ում ստեղծվել է քննիչ հանձնաժողով , որը  պետք է ուսումնասիրի  Հայաստան հիմնադրամի կողմից կառավարությանը  փոխանցած  100 մլն դոլարից ավելի գումարը , կարծում եմ , որ այդ գործարքի մեջ կան բազում  իրավական խնդիրներ  և կասկած չունեմ որ իշխանափոխությունից  անմիջապես հետո  հենց այս գործարքի  հետ կապված  կլինեն ձերբակալումներ»,- այս մասին հրավիրված ասուլիսին ասաց Հայաստան համահայկական հիմնադրամի նախկին նախագահ Արա Վարդանյանը։

Նրա խոսքով մի իշխանություն, որը գլխից գործ կարելով փորձում է վարկաբեկել հիմնադրամը , այսօր մեղադրում է  ընդդիմությանը՝  հիմնադրամը  վարկաբեկելու  համար;

«Զավեշտ է, այն ինչ արել է այս իշխանությունը Հայաստան հիմնադրամի գլխին հիմա փորձում են բարդել  ընդդիմության վրա , ընդդիմությունն իրականության  մեջ փորձում է փրկել  հիմնադրամը ։ Կար որոշում հիմնադրամում   իրականացնել հոգաբարձուների խորհրդի նիստ , որը մի քանի օր առաջ առցանց եղանակով պետք է տեղի ունենար , սակայն նիստից ընդամենը մեկ թե երկու օր առաջ հոգաբարձուներին ուղարկվում է գրություն, որով   նիստը փոխվում է նոյեմբերի վերջին  և որոշում է կայացվում՝  նիստը անել ոչ թե առցանց,  այլ՝  ուղիղ, կենդանի  եղանակով, գաղափարը «Գրանդ քենդդի փղիկի»՝ ՀՀ  նախագահինն է,  իբրև թե  չլինի տեղեկատվական արտահոսք»,-ասաց Արա Վարդանյանը ։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ