03 11 2021

Գեղարքունիքում ադրբեջանցիների ներկայության պատճառով կան գյուղեր, որտեղ ընդհանրապես ջուր չկա. Արման Թաթոյան



ՄԻՊ Արման Թաթոյանը վստահեցնում է , որ   անհրաժեշտ է բանակցություններ սկսել՝ ապառազմականացված գոտի ստեղծելու ուղղությամբ։  Ներկայացնելով  ՄԻՊ աշխատակազմի կողմից արված լուսանկարները  Արման Թաթոյանը  նկարագրեց, թե ինչպես են  մայիսի 12-ից  ադրբեջանցիները առաջացել ՀՀ սուվերեն տարածքներ։   

Արման Թաթոյանը նշեց, որ Վերին Շորժայում մարդիկ ապրում են ընտանիքներով, արածացնում են կենդանիներին, և այդ տարածքին շատ մոտ դիրքավորվել են ադրբեջանցի զինվորականները։

«Այստեղ մեկ այլ խնդիր կա։ Ջրավազան կա, որտեղից գոյանում է ոռոգման ջուր, ինչպես նաև խմելու ջուր։ Սա նույնպես ադրբեջանական զորքերի վերահսկողության ներքո է։ Գեղարքունիքում ադրբեջանցիների ներկայության պատճառով ունենք գյուղեր, որտեղ ընդհանրապես ջուր չկա։ Այս հարցն ինչպե՞ս է կարգավորվելու»,-նշեց Արման Թաթոյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ