Քասախի համայնքապետարանի աշխատակիցները բոյկոտել են համայնքապետարանի աշխատանքները։
Բանն այն է, որ Քասախի համայքնապետը դեռևս նոյեմբերի 8-ից գտնվում է արձակուրդում, իսկ իր կարգադրությամբ պաշտոնակատար է նշանկվել Նարեկ Մկրտչյանը։
Ըստ աշխատանքային օրենսգրքի մինչև համայնքի ղեկավարը արձակուրդից չվերադառնա իր պաշտոնեական լիազորությունները չեն կարող դադարեցվել, Քասախի համայնքապետի հարցում դա դեկտեմբերի 3-ն է։
«Մենք զգուշացրել ենք մարզպետարանին, որ պաշտոնակատարի խնդիր չառաջանա, համայնքապետարանի աշխատակազմն իր տեղում է, աշխատում է, ես պաշտոնավարում եմ, իսկ դեկտեմբերի 5-ին սպասվում են ՏԻՄ ընտրություններ։ Մեր հորդորը չի կատարվել, երեկ մարզպետի կողմից ստացել ենք որոշում, որ ԺՊ է նշանակվել՝ երկու օրեսնգրքի խախտումով»,- Քասախում լրագրողներին ասաց Նարեկ Մկրտչյանը։
Նա տեղակացրեց, որ ԺՊ է նշանակվել սպասվող ընտրություններում ՔՊ ցուցակով մասնակցող անձը։
«Չենք ընդունում իրավական հիմքերից զուրկ որոշումը, և ունենք կարգադրություն, հրաման համայնքի ղեկավարից, որը մեզ համար հանդիսանում է աշխատանքային հիմք»,- նշեց համայնքապետի պաշտոնակատարը։
Նարեկ Մկրտչյանը տեղի ուենցողը համարում է քաղաքական որոշում դա կապելով նաև վերջերս Քասախի համայքնապետի կալանավորման հետ։
Հիշեցնենք, որ Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանին նոյեմբերի 10-ին կալանավորելու որոշում է կայացվել։
«Եկան գրավեցին, զավթեցին, որ տեսեք ՔՊ-ն իրավական բեսպրեդելով կարողանում է հարցեր լուծել։ Այս նշանակումը համարում ենք զուտ քաղաքական, համայնքի բնակչությունը չի ընդունում այս ներխուժումը»,-հավելեց Մկրտչյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը