06 12 2021

Մոմավառաություն և աղթոք Ապարանի պանթեոնում՝ Կարեն Եղիազարյանի հաղթանակից հետո



Ապարանի ՏԻՄ ընտրություններում մոտ 70 տոկոսով հաղթել է «Կարեն Եղիազարյան» դաշինքը։

Թեկնածուի շտաբում որոշել են հաղթանակը նշել լուռ մոմավառությամբ՝ քաղաքային պանթեոնում, որտեղ ամփոփված են արցախյան պատերազմում զոհվածների աճյունները։

«Ապարանցին հենց սա է, որը տեր է կանգնում իր հավատքին, իր սրբություններին, իր զոհված հերոսների հիշատակին։ Ապարանցին երբեք պատից Վահափառի նկարը չի իջեցնում, Ապարանցին այսօր այստեղ ուխտ է արել, որպեսզի ասի՝ «չմեռնենք մինչև Արցախը ազատագրված տեսնենք»։ Մեր հերոսները պատվով կյանքը դրեցին, հավատալով, որ թիկունքում ամուր կանգած է իր ապարանցին։ Մենք կվերականգնենք այն սյուները, որոնք կոտրվեցին վերջին տարիներին։ Կպահենք մեր սրբությունները, մեր հավատքը»,- պանթեոնում իր խոսքում ասաց հոգևորականը, որից հետո կարդաց տերունական աղոթք։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ