14 12 2021

Հակասահմանադրական օրենքով ընդդիմադիր գործչի նկատմամաբ փորձում են ուժ կիրառել․ Բաբայանը՝ Նարեկ Սամսոնյանի մասին

Հակասահմանադրական օրենքով ընդդիմադիր գործչի  նկատմամաբ փորձում են ուժ կիրառել․ Բաբայանը՝ Նարեկ Սամսոնյանի մասին

«Հերթական անգամ ընդդիմադիր գործչին «պոլին» փռելու գործողություն իրականցրեցին, ասել ենք, որ իշխանության գլխին կանգնած անձը հաճույք է ստանում նման տեսարաններից։ Ամեն դեպքում ապօրինություն է տեղի ունեցել , առավել ևս, որ Նարեկ Սամսոնյանը  քննիչի հետ ունեցել է համաձայնություն։  Իմ տեղեկություններով այս ամենը կապվում է ծանր վիրավորանք հասցնելու , մասնավորապես, հայհոյանքի հետ կապված գործի։ Հատկանշական է, որ  «ԱՄԱՐԱՍ» փորձագիտական կենտրոնը, մեր նախաձեռնությամբ,  ներկայացրել ենք 4 հաղորդում՝  ընդդիմադիր գործիչների նկատմամբ վիրավորանքի փաստի առթիվ․ հարուցվել  է  քրեական գործ, սակայն քննչական մարմինները, ոստիկանությունն իրենց ամբողջ ուժերը կենտրոնացրել են տուժողների նկատմամբ ծանր պայմաններ ստեղծելու համար»,-այս մասին ասաց Արսեն  Բաբայանը՝  անդրադառնալով ընդդիմադիր գործիչ Նարեկ Սամսոնյանին ձերբակալելու փաստին։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ