26 01 2022

ՌԴ-ում փետրվարի 11-ին օրենք կընդունվի զինվորականների կենսաթոշակների ինդեքսավորման մասին

ՌԴ-ում փետրվարի 11-ին օրենք կընդունվի զինվորականների կենսաթոշակների ինդեքսավորման մասին

ՌԴ-ում փետրվարի 11-ին հնարավոր է օրենք ընդունվի զինվորականների կենսաթոշակների ինդեքսավորման մասին ՌԴ Դաշնային խորհուրդը մտադիր է փետրվարի 11-ին օրենք ընդունել՝ զինվորականների կենսաթոշակների ինդեքսավորման մասին: Այս մասին հայտնել է Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, փոխանցում է ТАСС-ը:

«Արդեն այսօր ՝ նստաշրջանի առաջին նիստում, մենք պետք է քննարկենք չաշխատող թոշակառուների համար կենսաթոշակների 8,6 տոկոսով ինդեքսավորման վերաբերյալ սոցիալապես կարեւոր օրենքը, որը մշակվել է նախագահի հանձնարարությամբ: Իսկ արդեն հաջորդ նիստում, ես հույս ունեմ, որ մենք նման օրենք կընդունենք զինվորական թոշակառուների կենսաթոշակների ինդեքսավորման մասին», - ասել է Մատվիենկոն:

Դաշնության խորհրդի հաջորդ նիստը նախատեսված է փետրվարի 11-ին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ