Ես շատ իմաստներով լավատես եմ, հավատում եմ իմ ժողովրդին, հավատում եմ, որ կարող են լավ ու ազնիվ դատավորներ լինել, ովքեր խղճի դատաստանից պատկերացումներ ունեն և հույս ունեմ, որ այսօր կարող են ազատ արձակել Աշոտ Մինասյանին։ Լրագրողների հետ զրույցում ասաց ռեժիսոր Սամվել Թադևոսյանը։
«Մենք այսօր շղթայակապ ունենք մեկին, որը ոչ միայն զորահրամանատար է եղել, լեգենդար անձնավորություն, երեք պատերազմների մասնակից, այլ նաև ազնվագույն պոետ, արձակագիր։ Աշոտ Մինասյանը մեր ընդհանուր խորհրդանիշն է և՛ որպես Արցախյան պատերազմի Սիսական ջոկատի հրամանատար, և՛ որպես հայ մարդ, որն անմնացորդ նվիրված է իր գործին»։
Ավելին՝ տեսանյութով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը