29 01 2022

Սաթիկ Սեյրանյանը վերընտրվեց



Սաթիկ Սեյրանյանը վերընտրվեց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի պաշտոնում: 

Սեյրանյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 92 պատվիրակ։ Նա շնորհակալություն հայտնեց վստահության համար՝ նշելով, որ այսօրվա համագումարը նաև առիթ էր գործընկերների հետ հանդիպելու համար:

«Մենք պետք է կարողանանք համախմբված լինել և թույլ չտալ, որ որևէ մեկը քար նետի մեր մասնագիտության ուղղությամբ»,- ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ