Հունվարի 31-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 1362 նոր դեպք: Կատարվել է 4673 թեստավորում, առողջացել՝ 286 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 367 795 դեպք, որոնցից 336 005-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 22 202 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8053 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1535 է. նախորդն օրն արձանագրվել է 2 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։
Մեկ օրում հանրապետությունում մահացել է 9 մարդ։
Ընդհանուր կատարվել է 2 726 988 թեստավորում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը