Ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի՝ Հայկական խաղաղապահների 100 հոգանոց զորախումբը ՀԱՊԿ հակաահաբեկչական գործողությունների շրջանակներում Ղազախստանի Հանրապետություն ուղարկելու որոշումը․ հարցին քաղաքացիների 11․2 տոկոսը պատասխանել, որ լիովին դրական, 18․8 տոկոսը՝ ավելի շուտ դրական, 10․3 տոկոսը՝ ավելի շուտ բացասական, 36․8 տոկոսը՝ ընդհանրապես բացասական, 22․8 տոկոսը՝ դժվարանում եմ պատասխանել։ Լրագրողների հետ հանդիպմանը տվյալները ներկայացրեց «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը։
Ինչ վերաբերում է հարցին՝ հավանություն տալի՞ս են Հայաստանի եւ Թուրքիայի սահմանի բացմանը, քաղաքացիները պատասխանել են հետևյալ կերպ՝
Միանշանակ հավանություն եմ տալիս-6․9 տոկոս
Ավելի շուտ հըավանություն եմ տալիս-15․6 տոկոս
Ավելի շուտ հավանություն չեմ տալիս 7-6 տոկոս
Ընդհնարապես հավանություն չեմ տալիս 54․6 տոկոս
Դժվարանում եմ պատասխանել-15․3 տոկոս
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը